5.4: Նախկինում սահմանված մետատվյալների ավելացում |
Արժեք ունեցող մետատվյալներ ավելացնելու համար նախ ընտրեք նիշքը, այնուհետև ընտրեք մետատվյալների տարրը, որին վերագրում եք, այնուհետև ընտրեք անհրաժեշտ արժեքը արժեքների ծառից՝ անհրաժեշտության դեպքում ընդլայնելով հիերարխիայի պանակները: Ընտրված մուտքի արժեքն ինքնաբերաբար հայտնվում է մետատվյալների դաշտում (այլընտրանքով՝ օգտագործեք արժեքների ծառի ինքնաշխատ ընտրության և ինքնաշխատ լրացման գործառույթները):
Արդեն գոյություն ունեցող արժեքներով մետատվյալներ պանակներին կամ բազմաթիվ նիշքերին ավելացնելու գործընթացը նույնն է: