6.4.1: Սահմանեք զտիչները |
Զտիչները թույլ են տալիս խմբավորել ենթահավաքածուի մեջ բոլոր փաստաթղթերն այն ցուցիչում, որի համար մետատվյալի արժեքը համապատասխանում է տվյալ կաղապարին:
Զտիչ ստեղծելու համար սեղմեք «Սահմանել զտիչներ» ներդիրը և մուտքագրեք նոր զտիչի անունը «Ենթահավաքածուի զտիչի անուն» դաշտում: Այնուհետև ընտրեք փաստաթղթի հատկանիշը, որը պետք է համապատասխանի, կամ մետատվյալների տարրը կամ տվյալ նիշքի անունը: Մուտքագրեք կանոնավոր արտահայտություն՝ համընկնման ժամանակ օգտագործելու համար: Դուք կարող եք փոխարկել «Ներառել» փաստաթղթերը, որոնք համապատասխանում են զտիչին կամ «Բացառել» դրանք: Վերջապես, դուք կարող եք նշել PERL-ի ստանդարտ արտահայտությունների դրոշակներից որևէ մեկը, որը պետք է օգտագործվի համընկնման ժամանակ (օրինակ՝ «i»՝ մեծատառի հանդեպ անտարբեր համընկնման համար): Վերջապես, սեղմեք «Ավելացնել զտիչ»՝ զտիչը «Սահմանված ենթահավաքածուների զտիչներ» ցանկում ավելացնելու համար:
Զտիչը հեռացնելու համար այն ընտրեք ցանկից և սեղմեք «Հեռացնել զտիչը»:
Զտիչը փոփոխելու համար այն ընտրեք ցանկից, խմբագրման կառավարումից փոխեք երևացող արժեքներից որևէ մեկը և սեղմեք «Փոխարինել զտիչը»՝ փոփոխությունները կատարելու համար:
Զտիչների սահմանումը ենթահավաքածուներ չի ստեղծում: Ենթահավաքածուները նշված են "Assign Partitions" ներդիրում` հիմնվելով ձեր նոր սահմանած զտիչների վրա: